Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը պաշտոնավարման ավարտից հետո
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը․ գրում է ТАСС գործակալությունը։
«Ոչ մի տեղ չեմ գնում, ոչ ոքի չեմ թողնում։ Ես այստեղ էլ կմնամ», – ասել է Զուրաբիշվիլին հեռուստաուղերձի ժամանակ։
Վրաստանի նոր նախագահի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Զուրաբիշվիլին, ինչպես ընդդիմությունը, չի ճանաչում նոյեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նրանք ոչ լեգիտիմ են համարում նոր խորհրդարանը, որը պետք է երկրի նոր ղեկավար ընտրի։