22 Դեկ
2024
-2.2° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական խոշորագույն #ServiceTitan-ը վաճառեց իր բաժնետոմսերը հանրությանը և հավաքեց $625 միլիոն

Հայկական խոշորագույն #ServiceTitan-ը վաճառեց իր բաժնետոմսերը հանրությանը և հավաքեց $625 միլիոն

Համաշխարհային մամուլի առաջին էջերին հայկական արմատներով ընկերության հաջողության մասին վերջին լուրն է:  ServiceTitan-ը դարձել է Nasdaq-ում IPO անցկացրած առաջին հայկական տեխնոլոգիական ընկերությունը: Ինչ է սա: Nasdaq-ում IPO առաջնային հրապարակային առաջարկ  անցկացնելու գործընթացը նշանակում է, որ ընկերությունը առաջին անգամ հանրային առևտրի է ներկայացնում իր բաժնետոմսերը: Այսինքն՝ ընկերությունը բացում է իր սեփականությունը ներդրողների առաջ՝ հնարավորություն տալով նրանց գնել բաժնետոմսեր և դառնալ ընկերության համասեփականատերեր:

Սա կարևոր իրադարձություն է թե՛ հայկական համայնքի, թե՛ համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի համար՝ բացելով նոր էջ ServiceTitan-ի պատմության մեջ։ Ընկերությունը ներգրավել է տպավորիչ մոտ $625մլն՝ իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի միջոցով, սահմանելով մեկ բաժնետոմսի գինը $71՝ զգալիորեն գերազանցելով կանխատեսվող միջակայքը։