Ալբերտ Բազեյանին ԱԱԾ են տարել
ԱԱԾ-ն այսօր երեկոյան 18:00-ից առանց հիմքեր ներկայացնելու խուզարկություն է
սկսել ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տանը, այնուհետև
վերջինիս տարել ԱԱԾ։
Բազեյանի ներկայացուցիչ փաստաբանները նույնիսկ տեղեկություն չունեն՝ արդյոք մեղադրանք
կա առաջադրված կամ ինչ քրեական վարույթի շրջանակում է ամեն ինչ կատարվում: