Վրաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառելու արարողությունը չեղարկվել է
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքի պատճառով չեղարկել է խորհրդարանի մոտ տեղադրված տոնածառի լույսերի վառելու արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի վրացական ծառայությունը։
«Միջոցառումը տեղի կունենա այն ժամանակ, երբ արմատական ընդդիմությունը տեղ կտրամադրի երեխաներին»,– հայտարարել Է Կալաձեն։
Վրաստանի գլխավոր տոնածառի լույսերը պետք է վառվեին այսօր` ժամը 19։00-ին։ Կալաձեն խոստացել է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի երեխաները ուրախ ժամանակ անցկացնեն։