23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավերիչ ցիկլոնի հարվածը Մայոտ արշիպելագում դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ

Ավերիչ ցիկլոնի հարվածը Մայոտ արշիպելագում դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ

Հնդկական օվկիանոսում գտնվող ֆրանսիական Մայոտ արշիպելագին հարվածել է մոտ մեկ դարի ընթացքում ամենահզոր ցիկլոնը, հայտարարել է ֆրանսիացի բարձրաստիճան տեղական պաշտոնյան:

Տեղի վարչակազմի ղեկավար Ֆրանսուա-Քսավյե Բիևիվիլը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ աղետի հետևանքով «մի քանի հարյուր» մարդ է մահացել, բայց թիվը կարող է աճել՝ հասնելով մի քանի հազարի։ Զոհերի թիվն ավելի հստակ հնարավոր կլինի նշել, երբ իշխանությունները կարողանան գնահատել ավերածությունների մասշտաբները:

«Շիդո» ցիկլոնը հարվածել է Մայոտտին մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 200 կմ/ժ արագությամբ՝ վնասելով բնակարանները, կառավարական շենքերը և հիվանդանոցը: Սա կղզիներին պատուհասած ամենաուժեղ փոթորիկն է եղել վերջին 90 տարում։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մայոտում ապրում է ավելի քան 100,000 անօրինական միգրանտ: