29 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է բանակի կազմալուծման և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մարդասիրական բեռների մուտքի մասին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է բանակի կազմալուծման և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մարդասիրական բեռների մուտքի մասին

Արցախի տեղեկատվական շտաբը
ներկայացրել է ներկա դրությամբ իրականացվող  աշխատանքները.

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի
հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում
են հետևյալ աշխատանքները.

Ռազմական գործողությունների
դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք
բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.

️Պաշտպանության բանակի
ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման
վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,

️որոնողական աշխատանքներ
զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,

️ծանր և ծայրահեղ
ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,

️Արցախ հումանիտար
բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում
Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,

️սեպտեմբերի 24-ից
էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,

️Արցախի և նրա ժողովրդի
ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

Մեր հայրենակիցներին խնդրում
ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:

Այս օրհասական պահին իշխանությունները
բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը: