23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կերչի նեղուցում գտնվող նավը, որի վրա կան ադրբեջանցի նավաստիներ, աղետի ազդանշան է ուղարկել

Կերչի նեղուցում գտնվող նավը, որի վրա կան ադրբեջանցի նավաստիներ, աղետի ազդանշան է ուղարկել

Թուրք սեփականատիրոջ “Lady Fortune” նավը, որի վրա ազգությամբ թուրք և ադրբեջանցի 13 մարդ կա, չի կարողանում դուրս գալ Կերչի նեղուցից, իսկ ջուրն ու սնունդը վերջանում են։

«Միևնույն ժամանակ, իրավիճակը սրում է նավի տեխնիկական վիճակը, եղանակային բարդ պայմանները և այն, որ նրանց գործատուն անբարեխիղճ է եղել. վեց ամիս նրանց աշխատավարձ չեն վճարել», – նշվել է Ռուսաստանի ծովագնացների արհմիության կողմից տարածված հայտարարությունում։

Նավը կրում է Սիերա Լեոնեի դրոշը: Մի քանի օր առաջ այն լքել է Կերչը և պետք է մեկներ Թուրքիա։