Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես անհանգստացած
է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությանը սպառնացող սպառնալիքներով։
«Միացյալ Նահանգներին և Իսրայելի մյուս մերձավոր դաշնակիցներին
կոչ ենք անում իրենց վրա վերցնել այս հողային վեճի պատշաճ ընթացքը երաշխավորելը: Հայ
համայնքն այս աշնանն արդեն կորցրել է մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը, որը բռնի կերպով
հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը:
Հայ ժողովուրդը չի կարող կորցնել նաև մեկ ուրիշը
Հայկական թաղամասը կազմում է Երուսաղեմ քաղաքի մոտ մեկ վեցերորդ
մասը։ Այն 1600 տարեկան է։ Հայերը Երուսաղեմում հաստատվել են մ.թ.ա. առաջին դարում,
երբ Հայկական կայսրությունը վերահսկում էր Սիրիայի մերձակա տարածքները: Չնայած Երուսաղեմի
հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, Հայկական թաղամասը շարունակում է մնալ հայկական
սփյուռքի ներկայության կարևոր մասը»,- ասված է Լեմկինի ինստիտուտի տարածած հաղորդագրության
մեջ։