Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին․ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ
տվյալներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության
մասին։
Ադրբեջանական թելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել,
սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար
առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական
խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով
ու sms-ներով։
«Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն
է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա որեւէ անվտանգության
երաշխիքներ, եթե Ադրբեջանի վերահսկողության տակ լինի»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը։