Անդիպլոմ նախկին ֆուտբոլիստից մինչև Վրաստանի նախագահ. Միխեիլ Կավելաշվիլի
Դիպլոմը, ավելի ճիշտ դրա բացակայությունը տարածաշրջանում կարծես քաղաքական կատեգորիա է դարձել:
Կիրակի Վրաստանը ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլիին ընտրվեց երկրի նախագահ:
Վրաստանի նորընտիր նախագահը չունի դիպլոմ, փոխարենը Ֆոտբոլային հարուստ անցյալ ունի, սիրված ու հարգված մարզիկ է եղել։ Բայց հենց այդ նույն դիպլոմի բացակայության պատճառով էր, որ մոտ տասը տարի առաջ չկարողացավ դառնալ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
Կավելաշվիլին ֆուտբոլային կարիերան սկսեց 1980-90-ականների սկզբին՝ հանդես գալով «Դինամո Թբիլիսի» ակումբում, որի կազմում բազմաթիվ տիտղոսներ նվաճեց, այդ թվում՝ հինգ անգամ վրաստանի չեմպիոն դարձավ։ Այնուհետև նա իր կարիերան շարունակեց մի շարք միջազգային ակումբներում:
Ճանապարհն անդիպլոմ երիտասարդին տարավ քաղաքական ուղով: Կավելաշվիլին ակտիվ դերակատարում ունեցավ վրաստանի քաղաքական կյանքում՝ 2016-2020 թվականներին պատգամավոր էր՝ «վրացական երազանք» կուսակցությունից,, որտեղ զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը։