18 Դեկ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանը սնանկության եզրին է նվիրատվությունների նվազման պատճառով

Վատիկանը սնանկության եզրին է նվիրատվությունների նվազման պատճառով

Վատիկանը մոտ է ֆինանսական փլուզմանը և եկամուտների նվազման պատճառով կարող է դժվարություններ ունենալ կենսաթոշակային պարտավորությունների կատարման հետ: Այս մասին գրել է բրիտանական Express պարբերականը։

Վատիկանի կենսաթոշակային հիմնադրամի բացասական մնացորդն այժմ գնահատվում է 631 միլիոն եվրո։

Վատիկանը` աշխարհի ամենափոքր երկիրը, 2023 թվականին ունեցել է 83 միլիոն եվրոյի գործառնական դեֆիցիտ, ինչը 2022 թվականին ավելացել է 5 միլիոն եվրոյով` համաձայն վերջին ֆինանսական հաշվետվությունների:

Նշվել է, որ դեֆիցիտի հիմնական պատճառը եղել է աշխարհի կաթոլիկ եկեղեցիների, ինչպես նաև անհատների նվիրատվությունների նվազումը։ Նվիրատվությունները կազմում են Վատիկանի երեք հիմնական եկամտի աղբյուրներից մեկը՝ անշարժ գույքի վաճառքից և թանգարանների մուտքի վճարներից ստացված եկամուտների հետ մեկտեղ:

Վատիկանը անկախ պետություն է և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր կենտրոնը։ Տարածքով և բնակչությամբ այն աշխարհի ամենափոքր երկիրն է։ Վատիկանը ծառայում է որպես Հռոմի պապի և Կաթոլիկ եկեղեցու վարչական, հոգևոր և մշակութային հաստատությունների նստավայր։