19 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից. Տիգրան Աբրահամյան

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը:

Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են,
իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ»
խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության
անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը:

«2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա
հիմնասյուն զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության
շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչ միայն պաշտոնապես հետ կանգնեց Արցախի
անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, այլ դրա ուղղությամբ կոնկրետ
քայլեր իրականացրեց։ Ի՞նչ ունենք այսօր անվտանգության տեսանկյունից վերջին ագրեսիան
հաշվի առնելով:

Անվտանգությունը համակարգային առումով մնաց փլատակների տակ:

ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ 0»,-գրել
է նա։