30 Հուն
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում արդեն գրանցված է 382 «օտարերկրյա գործակալ»

Վրաստանում արդեն գրանցված է 382 «օտարերկրյա գործակալ»

Վրաստանում ընթանում է օտարերկրյա ֆոնդերից ֆինանսավորվող կազմակերպությունների ինքնակամ հայտերի ներկայացման գործընթացը․ հայտնում է Sputnik գործակալության  վրացական ծառայությունը։

Օտարերկրյա ֆինանսավորմամբ ֆինանսավորվող 476 հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ օրենքով սահմանված ժամկետներում կամավոր դիմել են գրանցման համար։ 16 լրատվական կազմակերպություն և 120 ՀԿ հրաժարվում է գրանցվել։ Նրանք օրենքը բողոքարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մնացած 382 արդեն գրանցվել են։

Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոցի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Համաձայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի՝ հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց եկամտնի 20 տոկոսն ու ավելին գոյանում է օտարերկրյա աղբյուրներից, պարտավոր են գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում: Այս պահանջը չկատարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 25 հազար լարիի չափով (ավելի քան ինը հազար դոլար):