18 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու ուժ չունենք․ Զելենսկի

Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու ուժ չունենք․ Զելենսկի

Ուկրաինան չի կարող իր վերահսկողության տակ վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում։

«Դե ֆակտո այդ տարածքները հիմա վերահսկում են ռուսները։ Մենք դրանք վերադարձնելու ուժ չունենք։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության կողմից դիվանագիտական ճնշման վրա», – խոստովանել է Ուկրաինայի նախագահը։