
Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ և օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Բելգրադում ընթացքի մեջ գտնվող հունահռոմեական ոճի
ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի և
Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
9:6 հաշվով հաղթեց ղազախ մրցակցին՝ նվաճելով մեդալը, ինչպես նաև Փարիզի 2024 թվականի
օլիմպիական խաղերի ուղեգիր։