Սիրիայի նոր առաջնորդի կոչը միջազգային հանրությանը
Զինվորական համազգեստը փոխարինել եվրոպական կոստյումով, որ աշխարհը քեզ լավ աչքով նայի։ Ոչ վաղ անցյալում ահաբեկչի համբավ ունեցող Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորման ղեկավար Ահմեդ աշ Շարաան կամ Աբու Մուհամեդ ալ Ջոլանին կոստյումով հարցազրույց է տվել բրիտանական BBC-ին։ Հարցազրույցը հետաքրքրական է այնքանով, որ տևողությունը 3 րոպեից մի փոքր ավելի է։ Բրիտանական լրատվամիջոցը ոչ միայն այս հարցազրույցով, այլև մի քանի թղթակիցների սյունակներով փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ եկել է Սիրիայի փրկության և ճիշտ ուղին բռնելու ժամանակը։