Աշխատավարձ է դուրս գրվում գոյություն չունեցող «Ակադեմիական քաղաք»-ի աշխատակիցների անունով
Ոչ շենքը կա, ոչ էլ հետքը, բայց կա տնօրեն, հոգաբարձուների խորհուրդ, նույնիսկ աշխատակազմ. և նրանք ոչինչ չանելու համար պետությունից ստանում են խոշոր չափի աշխատավարձ։ Խոսքը գոյություն չունեցող՝ ակադեմիական քաղաքի մասին է։ Սա կառավարության նախագիծն է, ըստ որի՝ այն կառուցվելու է Աշտարակ քաղաքում՝ միավորելով 8 բուհերը։ և այնտեղ պետք է հասնել դարձյալ գոյություն չունեցող աջափնյակի մետրոյով։ Կառավարությունը համանուն հիմնադրամ է ստեղծել ու պաշտոններ բաժանել։ Ակադեմիական քաղաք հիմնադրամի հոգաբարձուների կազմն էլ բաղկացած է նախարարներից։ Խորհրդի նախագահը Արայիկ Հարությունյանն է։