06 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ադրբեջանական խաղաղության ուղին՝ փակուղում․ Փաշինյանի և Ալիևի տարաձայնությունները

Հայ-ադրբեջանական խաղաղության ուղին՝ փակուղում․ Փաշինյանի և Ալիևի տարաձայնությունները

Հայաստանում խաղաղության մասին փաստաթղթերը փակ են, իսկ Փաշինյանի հրամանով ընդդիմադիր պատգամավորներին ամիսներ առաջ արգելվել է դրանց ծանոթանալ՝ արտահոսքերը կանխելու նպատակով:

Իսկ մինչ Հայաստանում ձգտում են լռություն պահպանել ու բացահայտումներ չանել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապում է գաղտնազերծել համաձայնագրի չհամաձայնեցված կետերը՝ <Россия сегодня» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 15-ը համաձայնեցվել է: Չի համաձայնեցվել փոխադարձ հայցերից զերծ մնալու մասին հոդվածը, նաև մեր սահմանին կողմնակի ուժեր չտեղակայելու մասին հոդվածը: Օտարերկրյա դիտորդների անվան տակ Երևանը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները: Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին: Բացի այդ, մնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևի հարցազրույցից ընդամենը մեկ օր անց Փաշինյանը հարցազրույց տվեց Արմենպրեսս պետական լրատվական գործակալությանը: Մի քանի առանցքային կետ ենք առանձնացրել, որը հատկապես շեշտել է Փաշինյանը, ու կարմիր գծով անցկացրել:

«Կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»- ասել է Փաշինյանը:

Հաջորդը հենց խաղաղության պայմանագրի հարցն է, ու Փաշինյանը պնդում է, թե չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ են փոխանցել Ադրբեջանին, որոնք դեռ անպատասխան են։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ