Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումները հետաձգում է
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնը հետաձգել է սեպտեմբերին նախատեսված ներկայացումները։
«Հարգելի հանդիսատես,
Հայտնի պատճառներից ելնելով՝ Թատրոնի 2023 թվականի սեպտեմբերի
22-ին նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկեմբերի
19-ը, 2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված «Տրավիատա» ներկայացումը տեղափոխվում
է 2023 թվականի հոկտեմբերի 21֊ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված «Տուրանդոտ»
ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ը։
Ներկայացումների տոմսերը վերադարձնել ցանկացողները իրավունք ունի
վերադարձնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը:
Տոմսերի վերադարձման համար անհրաժեշտ է դիմել Թատրոնի տոմսարկղ:
Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-
նշված է թատրոնի տնօրինության տարածած հայտարարությունում։