Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Դավիթ Բաբայան
Արցախի ներկայացուցիչները ադրբեջանցիների
հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք
չեն բերել։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական
Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրբաթ օրը Հայաստանից Լաչինի
միջանցքով մարդասիրական ավտոշարասյուն կմեկնի դեպի Ղարաբաղ։
«Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ
փախստականներ ունենք»,- ասել է նա։
Ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝
մեծ բեռնատարներ, ուրբաթ օրը անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային
Ղարաբաղ, դեպքի վայրից հայտնում է Reuters-ի թղթակիցը։