
Իրանի դեսպանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարին
Իրանական Mehr գոևծակալությունը հայտնում է, որ Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի Ռուսաստան այցը։
Դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի գործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։
«Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։