20 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Գազայում մարդասիրական հրադադարի հաստատում պահանջող բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Գազայում մարդասիրական հրադադարի հաստատում պահանջող բանաձևին

Դրանում խիստ մտահոգություն է արտահայտվում Գազայի հատվածում մարդասիրական
աղետալի իրավիճակի, պաղեստինցի խաղաղ բնակչության շարունակվող տառապանքների վերաբերյալ
և ընդգծում է Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը՝
համաձայն միջազգային իրավունքի։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 153 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը,
Բրազիլիան, Իրանը, Իսպանիան, Կանադան, Չինաստանը, Կուբան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան,
Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիան։ Դրա դեմ է արտահայտվել 10 երկիր, այդ թվում՝ Ավստրիան
և  Իսրայելը։ 23 երկիր ձեռնպահ է քվեարկել։

Բոլոր կողմերից պահանջելով պահպանել միջազգային իրավունքը՝ փաստաթուղթը
նաև հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և ապահովել մարդասիրական օգնության
տեղ հասնելը:

Անցյալ շաբաթ նմանատիպ փաստաթուղթը չէր ընդունվել, քանի որ ԱՄՆ-ն
վետո էր կիրառել։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևերը պարտադիր չեն կատարման
համար։