
Ալիևը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին
Իրանն աջակցել է Ադրբեջանի անդամակցությանը «Իսլամանական ութնյակ» կազմակերպությանը։ Այս առիթով Ալիևը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
«Ադրբեջանի նկատմամբ միջազգային վստահության ցուցանիշ հանդիսացող այս պատմական որոշումը մեզ համար առանձնակի հպարտության աղբյուր է։
Վստահություն եմ հայտնում՝ ադրբեջանա-իրանական բարեկամության և համագործակցության հարաբերությունների հետագա ամրապնդման համար կշարունակենք համատեղ ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների։»,- ասել է Ալիևը։