22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի գերագույն առաջնորդը սիրիացիներին կոչ է արել դիմակայել ապստամբների կառավարությանը

Իրանի գերագույն առաջնորդը սիրիացիներին կոչ է արել դիմակայել ապստամբների կառավարությանը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սիրիացիներին կոչ է արել դիմակայել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո ձևավորվող ապստամբ կառավարությանը՝ ասելով, որ ապստամբությունը կազմակերպվել է Արևմուտքի կողմից:

Դեկտեմբերի 22-ին ելույթ ունենալիս Խամենեին ասել է, որ սիրիացիները, հատկապես երկրի երիտասարդությունը «պետք է վճռականորեն ընդդիմանան նրանց, ովքեր մտահղացել և իրականացրել են անապահովությունը»:

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։