Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը՝ պայմանավորված Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց հոկտեմբերի 1-ին Սրբալույս
Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը, տեղեկացնում է Մայր
Աթոռը։
«Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր
իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի
համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու
Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ»,-ասված է հաղորդագրության
մեջ։