23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Honda և Nissan ավտոարտադրողը պատրաստվում են միաձուլվել․ Reuters

Honda և Nissan ավտոարտադրողը պատրաստվում են միաձուլվել․ Reuters

Honda և Nissan ընկերությունները հավանաբար երկուշաբթի կներկայացնեն համաձայնագիր՝ ուսումնասիրելու միաձուլումը և ստեղծելու համատեղ հոլդինգ, Reuters-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը:

Toyota-ից հետո Ճապոնիայի երկրորդ խոշոր ավտոարտադրող Honda-ն ունի ավելի քան 40 միլիարդ դոլար շուկայական կապիտալ, մինչդեռ երրորդ տեղում գտնվող Nissan-ը գնահատվում է մոտ 10 միլիարդ դոլար:

Ավտոարտադրողները հայտնել են, որ երկուշաբթի տեղի կունենան համատեղ մամուլի ասուլիս, որտեղ իրենց գլխավոր գործադիր տնօրեններին կմիանա Nissan-ի գործընկեր Mitsubishi Motors-ի ղեկավարը։

Honda-ն և Nissan-ը նպատակ ունեն ավարտել գործարքը մինչև 2025-ի հունիսը և ստեղծել հոլդինգային ընկերություն 2026-ի օգոստոսին:

Honda-ն կնշանակի հոլդինգի խորհրդի մեծամասնությունը, ներառյալ նրա ղեկավարը, հավելել է աղբյուրը։

Երկու ճապոնական ապրանքանիշերի միաձուլումը կնշանակի համաշխարհային ավտոարդյունաբերության ամենամեծ վերափոխումը այն բանից հետո, երբ 2021 թվականին Fiat Chrysler Automobiles-ը և PSA-ն միավորվեցին՝ ստեղծելով Stellantis-ը: