23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին կրկին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանին կրկին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժել և վերջինի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը․

«Նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»,- տեղեկացրել է Հարությունյանը։