24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՍԱ-ի տիեզերանավը փորձում է Արեգակին երբևէ ամենամոտ թռիչքն իրականացնել

ՆԱՍԱ-ի տիեզերանավը փորձում է Արեգակին երբևէ ամենամոտ թռիչքն իրականացնել

ՆԱՍԱ-ին պատկանող Parker Solar Probe տիեզերանավը փորձում է Արեգակին երբևէ ամենամոտ թռիչքն իրականացնել․ գրում է BBC-ն։

Տիեզերանավը սուզվել է Արեգակի արտաքին մթնոլորտ՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների և ճառագայթման պայմաններում։

Մի քանի օր է, ինչ Parker Solar Probe-ը կապի դուրս չի եկել․ գիտնականները ազդանշանի են սպասում դեկտեմբերի 28-ին, որպեսզի հասկանան այն փրկվե՞լ է, թե՞ ոչ։

Նիկոլա Ֆոքսը՝ Nasa-ի գիտական բաժնի ղեկավարը, BBC News-ին ասել է. «Դարեր շարունակ մարդիկ ուսումնասիրել են Արեգակը, սակայն անհնար է զգալ որևէ վայրի մթնոլորտը, քանի դեռ այնտեղ չենք այցելել»: