13 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավ է խորտակվել շարժիչի հատվածում պայթյունի պատճառով

ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավ է խորտակվել շարժիչի հատվածում պայթյունի պատճառով

Ռուսական Ursa Major բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում շարժիչի հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:

Անձնակազմի 14 անդամները փրկվել են և տեղափոխվել իսպանական Կարթագենա նավահանգիստ. ևս երկուսն անհետ կորել են:

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ursa Major նավը 12 օր առաջ լքել է Սանկտ Պետերբուրգի նավահանգիստը։

Հայտնի չէ, թե որն է եղել պայթյունի պատճառը։ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո նավը հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Պատժամիջոցների կիրառման պատճառն այն էր, որ նավի սեփականատերը բեռներ էր առաքում ռուսական բանակին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ