ՀՀ–ն չի ծրագրում փակել հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքները. ԲՏԱ
Հայաստանը չի ծրագրում փակել հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքները․ РИА Новости գործակալությանը հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«ՀՀ հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների փակման և միջկառավարական համաձայնագիրը միակողմանի խզելու վերաբերյալ հարցեր չկան մեր օրակարգում։ Միաժամանակ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ բանակցում է ռուս գործընկերների հետ երկրում համաձայնագրի վերաբերյալ փոփոխություններ կատարելու հարցում»,– ասված է գերատեսչության պատասխանում։