Հարավային Կովկասի տարածաշրջանը ողբերգություն է ապրում․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ողբերգություն է ապրում։
«Շատ տարիներ զսպում էին մեր զինված ուժերը այդ դեգրադացիան և տարածաշրջանն ընդհանուր առմամբ։ Հիմա ողբերգություն է տեղի ունենում։ Բոլորը միայն փորձում են հասկանալ, ի՞նչ և ինչպե՞ս կարելի էր անել, որ ամեն ինչ չգնար գլոբալ պիկի», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ պետք է անել ամեն բան, ինչն արել է ՌԴ-ն տարիներ շարունակ, իրավիճակի էսկալացիայից և դեգրադացիայից խուսափելու համար։