Բաքուն դադարեցրել է դեպի Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները․ ավիավթարից զոհվել է 38 մարդ
Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարից զոհվել է 38 մարդ․ գրում է Риа Новости-ն՝ հղում տալով ղազախական աղբյուրներին։
Հոսպիտալացվել է 29 մարդ՝ 15 Ադրբեջանի, 9 Ռուսաստանի, 2 Ղրղզստանի քաղաքացի, ևս 3-ի քաղաքացիությունը ճշտվում է։
«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։