06 Հոտ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհնազանդության ակցիաներ, բերման ենթարկելու դեպքեր․ օրը՝ Երևանում (թարմացվող)

Անհնազանդության ակցիաներ, բերման ենթարկելու դեպքեր․ օրը՝ Երևանում (թարմացվող)

15։39

Հանրապետության հրապարակում նստացույցի ժամանակ պապիկը ջուր և քաղցրավենիք
է բաժանում ցուցարարներին։
Տեսանյութն՝ այստեղ։

15։36 

Քաղաքացիները փակել են Գավառ-Սևան մայրուղին՝ Նորատուսի հատվածում:
Տեսանյութն՝ այստեղ։

15:36

Բժիշկների ակցիան ԿԽՄԿ գրասենյակի մոտ: Տեսանյութն՝ այստեղ։


13։01

Դաժան ծեծի ենթարկված Լևոն Քոչարյանը հոսպիտալացվել է

«Խիստ նախնական վարկածով կարմիր բերետների մեջ շակալներ են եղել.
դիտում եմ կադրերը, այլ տարբերակ մտքիս չի գալիս»,-գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Տեսանյութն՝ այստեղ։

12։41

Տարբեր բուհերի ուսանողներ միացել են դասադուլին։ Տեսանյութերն՝ այստեղ։

12։30

Ոստիկանները մեքենայում բռնություն են գործադրել Լևոն Քոչարյանի
նկատմամբ։
Տեսանյութն այստեղ։

12։17

Ինչպես է բերման ենթարկվում Լևոն Քոչարյանը։ Տեսանյութն՝ այստեղ։


12։14

Ինչպես
են բերման ենթարկվում անհնազանդության ակցիաների մասնակիցները։
Տեսանյութն՝ այստեղ։


Երևանի փողոցներում այսօր վաղ առավոտից փողոցներ են փակվել։ Ցուցարարներն
անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով
Արցախին։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Վաղ առավոտից բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ՝ այդ թվում «Հայաքվե»
նախաձեռնության անդամները, Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, այլ ցուցարարներ։

Չնայած պլանավորված էր վաղ առավոտից շրջափակել Կառավարության շենքը,
Կառավարության հերթական նիստը կայացավ։ Ոստիկանները եռաշերտ պատ են կազմել կառավարության
շենքի մոտ։