Կիևը հրթիռակոծվել է, կան տասնյակ տուժածներ
Գիշերը բալիստիկ հրթիռներ են արձակվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի
ուղղությամբ, կան տասնյակ տուժածներ․ տեղեկությունը հաստատել է Կիևի
քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել են մայրաքաղաքում գրանցված
տասնյակ պայթյունների մասին՝ նշելով, որ վնասվել են բնակելի շենքեր։
Մայրաքաղաքում, Կիևի և Չեռնիգովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։
Կլիչկոյի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում բնակելի
բազմաբնակարան շենքեր, սեփական տներ ու ավտոմեքենաներ են վնասվել, իսկ որոշ հատվածներում
հրդեհներ են բռնկվել։
Տուժել է 34 մարդ, այդ թվում՝ երեխաներ։