Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Տիգրան Աբրահամյան
Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները
խիստ խափանումներով են գործում ․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ
Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների
հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ
հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:
Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները
խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն
չէ:
Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական
ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով
շարժի ու գործելու հնարավորությունները:
Առհասարակ Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման
վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով»,-
գրել է Աբրահամյանը։