19 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հանձնումով մեր գոյաբանական պրոբլեմներն ավելանալու են. Մենուա Սողոմոնյան

Արցախի հանձնումով մեր գոյաբանական պրոբլեմներն ավելանալու են. Մենուա Սողոմոնյան

Վերևից ներքև հրահանգ է իջեցված անել հայտարարություններ, գրել ստատուսներ այն մասին, որ Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունը իրական անկախություն է ձեռք բերում. ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԵՊՀ դասախոս, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենու Սողոմոնյանը։

Սողոմոնյանը դիմել է ուսանողներին ասելով, որ անկախությունը հանձնումներով ձեռք չի բերվում։

«Անկախությունը «Ռուսաստան հեռացիր» պահանջով ձեռք չի բերվելու։ Ռուսաստանը տարածաշրջանային ուժային կենտրոն է, տերություն, որը ՀՀ-ի վրա ազդեցության շատ այլ լծակներ ունի, քան Արցախը։ Արցախը հիմնականում Ադրբեջանի վրա ազդեցության լծակ է ՌԴ-ի համար։ Ու ինչքան շուտ վերանա էդ լծակը, էնքան ՌԴ-ն ուժեղացնելու է ՀՀ-ի վրա իր ազդեցության լծակները։ Չի կարելի թույլ տալ, որ մեր էս մի բուռ երկիրն էլ Ուկրաինա դառնա..»,-գրել է նա և հավելել՝ Արցախը մեր ինքնիշխանության միջնաբերդն է։ Արցախով մենք թշնամու դեմ կրկնապատիկ ուժ ունեինք։ Արցախի հանձնումով մեր գոյաբանական պրոբլեմներն ավելանալու են…»։