26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության․ Լավրով

Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության․ Լավրով

 Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Մի քանի անգամ փակ խողովակներով մեր ֆրանսիացի գործընկերների կողմից հնչել են կոչեր: «Եկեք օգնենք, երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ», ի դեպ, առանց Ուկրաինայի»,- ասել է Լավրովը

Լավրովը նաև նշել է, որ նման ազդակները Փարիզից ստացվել են, ասես խախտելով արևմտյան կանոնը՝ «Ուկրաինայի մասին ոչ մի խոսք առանց Ուկրաինայի»։

«Միևնույն ժամանակ Ֆրանսիան նաև հանդես է գալիս որպես Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնող, իր մոտ պատրաստում է ուկրաինացի զինվորների»,-հիշեցրել  է Լավրովը: