Իրանը Դամասկոսում իր դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշում կկայացնի՝ ելնելով Սիրիայի նոր կառավարության քաղաքական ուղեգծից
Իրանը Դամասկոսում իր դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշում կկայացնի՝ ելնելով Սիրիայի նոր կառավարության քաղաքական ուղեգծից: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Իրանը որոշում կկայացնի` հիմնվելով Սիրիայում նոր իշխանությունների գործողությունների և քաղաքական գծի վրա։ Ինչպես ձեզ հայտնի է, այս պահին Սիրիայում իրավիճակը մնում է անորոշ», – Մոհաջերանիի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին դեկտեմբերի 16-ին պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դեսպանությունն ու հյուպատոսությունը շուտով կարող են վերսկսել աշխատանքը: Հաջորդ օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Դամասկոսում իրանական դեսպանատան աշխատանքի վերսկսումը պահանջում է «նախապատրաստական աշխատանքներ», որոնց կարևորագույն տարրը դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների անվտանգության ապահովումն է: