
Նախագահի երդմնակալությունից հետո Թբիլիսիում վիճակը կհասնի գագաթնակետին․ Շվեդիայի նախկին վարչապետ
Եվրամիությունը և մյուսները պետք է որոշեն, թե ում են Վրաստանում համարում օրինական նախագահ․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի համանախագահ Կարլ Բիլդտը։
«Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են: Իրավիճակը իր գագաթնակետին կհասնի դեկտեմբերի 29-ից հետո»,- գրել է նա։