500 միլիոն տարի հետո Երկիրը կդառնա անբնակելի․ Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ Արեգակի ընդլայնման ներկայիս տեմպերի պատճառով՝ Երկիրը 500 միլիոն տարվա ընթացքում կդառնա անբնակելի։
Նրա խոսքով՝ Արևը կպայթի հինգ միլիարդ տարի հետո։ Մասկը կարծում է, որ Մարսը կարող է լինել մարդկության գոյատևման լավագույն հնարավորությունը։
Սեպտեմբերին Մասկը հայտարարել էր, որ մարդկությունը պետք է տիրապետի միջաստղային ճանապարհորդությանը, հակառակ դեպքում՝ այն կարող է անհետանալ ապագայում Արեգակի ընդարձակման կամ Երկրի աստերոիդի հետ բախման պատճառով։