Շոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը գալիք ընտրություններում հաղթելու համար․ գրում է ТАСС գործակալությունը։
«Ես միանգամայն բաց եմ ասում՝ ցանկանում եմ վերընտրվել», – ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներն են որոշում երկրի զարգացման ուղղությունը։
«Առաջիկա շաբաթների ընթացքում նրանք լավ կմտածեն, թե ում օգտին են ցանկանում քվեարկել փետրվարի 23-ին»,- ասել է Շոլցը:
«Իմ ողջ ուժն ուղղված է գալիք ընտրություններում հաղթելուն», – ամփոփել է Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե իր քաղաքական կարիերան կավարտվի՞, եթե պարտվի գալիք ընտրություններում։
Դեկտեմբերի 16-ին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Երեկ Գերմանիայի նախագահը ցրել էր Բունդեսթագը: Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին: