Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից՝ ՌԴ օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ․ տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Կողմերը քննարկել են ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման դեպքը: Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
Պուտինն Ալիևի հետ զրույցում նշել է, որ կործանված ադրբեջանական ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում: Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչուների կողմից, և ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել այդ հարձակումները, նշել են Կրեմլում: