18 Ապր
2025
5.9° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գազպրոմը» հունվարի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա

«Գազպրոմը» հունվարի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա

«Գազպրոմը» 2025 թվականի հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա ՝ «Մոլդովագազի» պարտքի պատճառով, հայտնել է ռուսական ընկերությունը:

Շաբաթ օրը «Գազպրոմը» ծանուցում է ուղարկել «Մոլդովագազին», որում նշել է գործող պայմանագրով վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարման մասին: Դա, ըստ ընկերության, պայմանների էական խախտում է։

«Այդ կապակցությամբ, պայմանագրի պայմանների և ռուսական օրենսդրության նորմերի համաձայն, «Գազպրոմ» ՀԲԸ-ն 2025 թվականի հունվարի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Մոլդովայի Հանրապետություն բնական գազի մատակարարումների սահմանափակում է մտցնում օրական մինչև զրո խորանարդ մետր»,-ասված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

Սահմանափակումը կգործի մինչև «Մոլդովագազի» կողմից որոշման փոփոխության մասին գրավոր ծանուցում ստանալը:

«Գազպրոմը» նաև հայտարարում է պայմանագիրը միակողմանի լուծելու, ինչպես նաև «Մոլդովագազից» պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար վնասներ և տուգանքներ գանձելու իր իրավունքի մասին:

Ռազմագերիներ