Անհետ կորած շատ ընտանիքներ ու երեխաներ կան, մարդիկ իրար կորցրել են ու չեն կարողանում գտնել. Մետաքսե Հակոբյան
NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ
պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմել է․ Արցախի տարբեր գյուղերից հազարավոր
մարդիկ հիմա Ստեփանակերտում են, գիշերն անցկացրել են նկուղներում ու ավտոմեքենաների
մեջ:
«Հոսանք չկա, ջուր չկա, որովհետև շատ վայրերում հոսանքով է պայմանավորված
ջրի մատակարարումը: Հիմա մասնակի վերականգնվել է ջրի մատակարարումը: Սնունդ չկա, բայց
այդ ամենը այնքան կարևոր չէ բնակիչների համար, որովհետև հիմա մարդիկ չեն կարողանում
հավատալ, որ Արցախն այլևս չկա: Ահագին անհետ կորած ընտանիքներ կան, երեխեք կան, մարդիկ
իրար կորցրել են ու չեն կարողանում գտնել»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորն ասաց, որ մարդիկ կամ դրսում, կամ բնակելի շենքերի պատշգամբներում
խարույկ են վառում և կերակուր պատրաստում: