01 Հուն
2025
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև չորս տարի․ Ահմեդ ալ-Շաարա

Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև չորս տարի․ Ահմեդ ալ-Շաարա

Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև չորս տարի, ասել է Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սիրիայի նոր իշխանությունը մտադիր է ստեղծել նոր սահմանադրություն, որն էլ, ըստ՝ Ահմեդ ալ-Շարաանի՝ կարող է տևել մինչև երեք տարի։

Նա նաև հայտարարել է, որ մոտ մեկ տարի կպահանջվի, որպեսզի սիրիացիները տեսնեն արմատական փոփոխությունները:

Նա ասել է, որ որոշումը կընդունվի ազգային երկխոսության հարցով համաժողովում:

Խոսելով միջազգային հարաբերությունների մասին՝ Շարաան կարևորել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։

Ռուսաստանը ռազմական բազաներ ունի Սիրիայում, երկար պատերազմի ընթացքում Ասադի մերձավոր դաշնակիցն է եղել և Ասադին ապաստան տրամադրել: Այս ամսվա սկզբին Շարաան ասել էր, որ Սիրիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ծառայեն ընդհանուր շահերին:

Շարաան նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերացնի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ Շարաան գլխավորում է թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը դեկտեմբերի 8-ին տապալեց Բաշար Ասադին՝ վերջ տալով Ասադի ընտանիքի տասնամյա կառավարմանը և 13-ամյա պատերազմին: