03 Հուն
2025
-5.8° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեայի դատարանը նախագահին ձերբակալելու օրդեր է տվել

Հարավային Կորեայի դատարանը նախագահին ձերբակալելու օրդեր է տվել

Երկրի պատմության մեջ առաջին անգամ Հարավային Կորեայի դատարանը հաստատել է կասեցված, բայց դեռևս պաշտոնավարող նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալման հրամանը, հայտնում է Yonhap գործակալությունը։

Որպես կանոն, ձերբակալման հրամանը ուժի մեջ է լինում մեկ շաբաթ՝ այն տրվելու օրվանից, տրվել է նաև խուզարկության հրաման: Ակնկալվում է, որ Կոռուպցիոն պրակտիկաների հետաքննության գրասենյակը շուտով գործողություններ կձեռնարկի հրամանը կյանքի կոչելու համար:

Ինչպես նշում է գործակալությունը, նա գտնվում է Նախագահի անվտանգության ծառայության պաշտպանության ներքո: Այս կապակցությամբ գործակալությունը չի բացառում, որ անվտանգության աշխատակիցները կարող են դիմադրել նախագահին ձերբակալելու փորձի ժամանակ։

Յոլի փաստաբանն արդեն բողոքարկել է որոշումը՝ այդ հրամանն անվանելով «ապօրինի»։