Թուրքիայում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեղադրանքով 536 մարդ է բերման ենթարկվել
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրում լայնածավալ գործողություն են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ․ տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի իրավապահների գործողությունը տևել է 12 օր և ընդգրկել է երկրի 57 շրջան։
Գործողության ընթացքում բերման է ենթարկվել 536 մարդ, որոնք համարվում են ԻՊ-ի անդամներ կամ կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու համար։