05 Փտր
2025
4.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ՄԻՊ-երի միջև

Հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ՄԻՊ-երի միջև

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցին։

«Երեկ հերթական հանդիպումն է տեղի ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցի հետ, մենք զրուցել ենք երկու կողմերի ռազմագերիների հետ, քննարկել ենք հումանիտար շփումների հետագա հեռանկարները, քաղաքացիական անձանց վերադարձը և ընտանիքի վերամիավորումը»,- գրել է Մոսկալկովան իր տելեգրամյան ալիքում: