Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել
Ռուսական «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությունը՝ Ան-124 «Ռուսլան» և Իլ-76 բեռնատար ինքնաթիռների խոշորագույն մասնավոր օպերատորը, պատրաստ է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, տարբեր տեսակի բեռների համար առաջարկել մուլտիմոդալ լուծումներ, ինչպես նաև մասնակցել անձնակազմի վերապատրաստմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության ինժեներական կենտրոնի ղեկավար Անատոլի Զագորդանը։
Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները մասնակցել էին Հայաստանի լոգիստիկ շուկայի վերաբերյալ կլոր սեղանին, որը կազմակերպել էր ՌԴ առևտրային ներկայացուցչությունը։
Աշխարհում «Ռուսլանից» ծանր ինքնաթիռներ էլ կան, օրինակ՝ Airbus A380-ը (որի առավելագույն թռիչքային զանգվածը 560 տոննա է, իսկ Ան-124-ի 100-150 մոդիֆիկացված տարբերակինը` 402 տոննա), բայց A380-ի բեռնատար տարբերակը հիմա չկա: Ան-124-ի նախնական մոդելն ունի 120 տոննա բեռնատարողություն, բայց կա նաև ինքնաթիռի մոդիֆիկացիա, որը կարող մինչև 150 տոննա բեռ կրել։