19 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զարգացումներն Արցախում. օր 3 /թարմացվող/

Զարգացումներն Արցախում. օր 3 /թարմացվող/

21:10

Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել հայ զինծառայողների ու խաղաղ
բնակիչների դիերը

Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին
իր վերահսկողության տակ վերցնել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր: «Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։
Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է»։ Իր X-ի միկրոբլոգում գրել  է Արտակ Բեգլարյանը։

18։03

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:

Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։


15:26

ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի
դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները
պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար
գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

ՀՀ կառավարություն, աղբյուր՝ Արմենպրես:


14։22

Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել
է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն.
ՌԻԱ Նովոստի

13:28

Եվլախում ավարտվել է Արցախի  և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը

13։11

Այսօր Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական
անձ է սպանել Արտակ Բեգլարյան


13։00

Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի
20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային
զինատեսակներ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու
նպատակով:

12։50

Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրակոցներ այժմ էլ կան բայց քանակը նվազել է 12․45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին Հրապարակում։ Թշնամին չի հասել և դրոշ չի դրել այստեղ»։


12։28

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը

Հարգելի’ հայրենակիցներ  Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը,
խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։Անվտանգության նկատառումներից ելնելով`
հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։


11։59

Եվլախում ընթանում են բանակցությունները։ Տեսանյութն՝ այստեղ։


11։43

Ստեփանակերտում կրակոցների ձայներ են լսվում։ Տեսանյութն՝ այստեղ։

 

10։58

Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ

Արցախի հայերի կողմից բանակցողը ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանն
է։

 

10։11

Արցախի Հանրապետության պատվիրակությունը շարժվում է դեպի Եվլախ։ Տեսանյութն՝ այստեղ։